Հանրահավաքի մասնակիցները փակել են Ֆրանսիայի հրապարակը, որտեղ նստացույց են սկսել
SocietyԱզատության պողոտայից Նիկոլ Փաշինյանը և հրապարակում հավաքված մարդիկ շարժվեցին դեպի Ֆրանսիայի հրապարակ և փակեցին հրապարակի չորս մուտքերը, երթևեկությունը կաթվածահար վիճակում է:
Այս պահի դրությամբ Ֆրանսիայի հրապարակը լի է մարդկանցով: Մարդիկ բարիկադներ են կազմել հրապարակ տանող բոլոր մուտքերին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է փակել նաև Թումանյան-Մաշտոց խաչմերուկը՝ այսպես հերթով կարգով փակելով այնքան, ինչքան իրենց ռեսուրսները հերիքեն:
Նա ներողություն խնդրեց ավտովարորդներից՝ ասելով, որ դա պայքար է Հայաստանի քաղաքացիներ համար: