Դանիելյանը վաստակել է 5 միավոր և Եվրոպայի առաջնությունում կիսում է 1-5-րդ հորիզոնականները
SportՍլովակիայում կայացավ Եվրոպայի կանանց անհատական առաջնույան 6-րդ տուրը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը տոնեց մրցաշարում 4-րդ հաղթանակը և միացավ առաջնության առաջատարների խմբին: Մեր երկու ներկայացուցիչները՝ Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը, մրցում էին միմյանց դեմ: Հետաքրքիր ընթացք ունեցած պարտիայում ուժեղ գտնվեց Մկրտչյանը: Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություններ կրեցին: 6-րդ տուրից հետո 5 շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյանը, աշխարհի կանանց նախկին չեմպիոններ Մարիա Մուզիչուկը, Աննա Ուշենինան, Եվրոպայի գործող չեմպիոն Նանա Ձագնիձեն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վալենտինա Գունինան վաստակել են 5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: