Եգիպտոսի նախագահը երկարաձգել է երկրում արտակարգ դրությունը
SocietyԵգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ դրության ռեժիմը ևս երեք ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ապրիլի 14-ից: Այն ենթադրում է, որ երկրի ռազմական ուժերն ու ոստիկանությունը ստանում են բոլոր լիազորությունները ահաբեկչության դեմ պայքարի ու ողջ երկրի տարածքում անվտանգության ապահովման համար: Արտակարգ դրության պայմաններում նախագահի հրամանների խախտման պարագայում նախատեսվում է պատիժ ազատազրկման տեսքով:
Եգիպտոսի նախագահը երկրում արտակարգ դրություն էր հայտարարել 2017 թվականի ապրիլին՝ քրիստոնեական եկեղեցիների վրա իրականացված ահաբեկչությունից հետո: Ահաբեկչությունը խլել էր ավելի քան 45 մարդու կյանք: