Մերկելն աջակցություն է հայտնել Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարվածին
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աջակցություն է հայտնել Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարվածին։ Նա հարվածը Սիրիայի կողմից քիմիական զենքի հետագա կիրառման հարցում նախազգուշացման «անհրաժեշտ եւ համապատասխան միջոց» է անվանել, փոխանցում է Reuters-ը։
«Մենք սատարում ենք այն փաստը, որ մեր ամերիկյան, բրիտանական եւ ֆրանսիական դաշնակիցներն այսպիսի պատասխանատվություն են ստանձնել որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ»,-ասել է Մերկելը։
Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ չի մասնակցի Սիրիայի դեմ որեւէ ռազմական գործողության: