Գյումրիում 4-րդ հարկից ընկած 2,5 տարեկան երեխան մահացել է
SocietyԳյումրիում 4-րդ հարկից ընկած 2,5 տարեկան երեխան գիշերը մահացել է, քանի որ ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:
Բաժանմունքի վարիչը նշեց, որ 2.5 տարեկան տղա երեխայի մոտ պոլիտրավմա էր ախտորոշվել, վնասվել էր գլխուղեղը, աջ թոքը, երիկամները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրում 4-րդ հարկից 2.5 տարեկան երեխա է ընկել եւ ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվում է Երեւան: