Վիդալը վնասվածք է ստացել եւ կարող է բաց թողնել «Ռեալի» դեմ հանդիպումը
SportՄյունխենի «Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը նախօրեին ժամանակից շուտ է ավարտել մարզումը եւ կարող է բաց թողնել Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիաեզրափակիչի առաջին հանդիպումը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Վիդալի մոտ ախտորոշվել է ծնկի վնասվածք: Առաջիկայում նա վերականգնողական կուրս պետք է անցնի Աուգսբուրգի հիվանդանոցներից մեկում:
Հիշեցնենք, որ «Ռեալի» ու «Բավարիայի» միջեւ առաջին խաղը կկայանա ապրիլի 25-ին Մյունխենում: