Բաղրամյան պողոտա-Ֆրանսիայի հրապարակ հատվածում նստացույցը շարունակվում է
SocietyԵրևանի կենտրոնում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է:
Քաղաքացիների նստացույցը շարունակվում է Երևանի Բաղրամյան պողոտա-Ֆրանսիայի հրապարակ հատվածում: Բաղրամյան պողոտայի միջնամասում՝ դեպի Ազգային ժողով տանող ճանապարհին, ոստիկանական մեծ ուժեր են տեղակայված: Նրանք փշալարերով փակել են փողոցը, իսկ ոստիկանական պատնեշի հետևում նաև ջրցան մեքենա է կանգնած:
Այժմ ցուցարարները մի մասը հավաքված է Ֆրանսիայի հրապարակում գտնվող վառարանների կողքին: Ակցիայի որոշ մասնակիցներ էլ ազգագրական պարեր են պարում և երգում:
Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով՝ ցուցարարների փոքր խմբեր արդեն սկսել են տարբեր հատվածներում փողոցներ փակել: