Ո՞ր դիրքն է խորհուրդ տրվում աղջիկներին կուսազրկման ժամանակ
LifestyleՄանրամասն` Oratert.site
Աղջկա սեռական առաջին հարաբերությունը համարյա միշտ կապված է որոշակի բարդությունների հետ, քանի որ տեղի է ունենում կուսաթաղանթի պատռում (դեֆլորացիա):
Եթե աղջիկը մեջքին պառկած վիճակում ծալի ոտքերը և ծնկները կողք տանի ու մոտեցնի որովայնին, ապա առնանդամի ներթափանցումը նվազ ցավ կպատճառի: Ուժեղ ճնշումից հետո առաջանում է կուսաթաղանթի պատռվածք և արյան չնչին հոսք: Վերջինն անվտանգ է և կարելի է դադարեցնել բամբակի վիրախծուծով:

Հաջորդ 3-4 օրը, քանի դեռ կուսաթաղանթի պատռվածքը չի առողջացել, խորհուրդ չի տրվում կրկնակի սեռական հարաբերություն ունենալ, քանի որ դեռ պահպանվում է թարախակալման վտանգը: Երբեմն կուսաթաղանթը լինում է հոծ և պիրկ, որը խոչընդոտում է պատռվածքի առաջացմանը: Այդ դեպքում տղամարդը պետք է զգուշորեն կրկնի իր փորձը: Երիտասարդները պետք է իմանան, որ կուսաթաղանթը երբեմն այնքան ճկուն է լինում, որ անգամ չի պատռվում մի քանի սեռական հարաբերություններից հետո:
Կուսաթաղանթի բացակայությունն ամենևին էլ անբարոյականության նշան չէ. հայտնի են կուսաթաղանթի վնասման դեպքեր՝ ստացած մանուկ հասակում տարբեր պատճառներով (հեծանիվ վարելուց և այլն):
Կուսաթաղանթի առկայությունը ապագա ընտանեկան կյանքում դեռևս հավատարմության պահպանման պայման չէ, ինչպես նաև պատռված կուսաթաղանթը չի նշանակում անհավատարմություն ընտանեկան կյանքում:
Գաղտնիք չէ, որ անխաթար կուսաթաղանթն աղջկա անմեղության, ողջախոհության նշան չէ, քանի որ երբեմն հանդիպում են սեռավարակներով տառապող «կույս» կանայք: