«Բարսելոնան» պատրաստ է 70 մլն վճարել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի համար
Sport«Բարսելոնան» հնարավոր է ձեռք բերի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալին, հայտնում է «Daily Mail»-ը:
Ամռանը կատալոնացիները պատրաստ են ֆրանսիացու համար վճարել 70 մլն եվրո: Բացի այդ «Բարսելոնայի» ներկայացուցիչները հետևում են «Ֆուլհեմի» 17-ամյա կիսապաշտպան Ռայան Սեսենյոնին, ով Անգլիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի 5 թեկնածուներից մեկն է:
Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 41 խաղ, խփել՝ 11 գոլ և կատարել է 10 արդյունավետ փոխանցում: Սեսենյոն խփել է 14 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում՝ անցկացնելով 46 հանդիպում: