Բյուրեղավան-Արզնի ավտոճանապարհին քարաթափումից հետո երթևեկությունը վերականգնված է
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 17-ին, ժամը 17:54-ին տեղեկություն է ստացել, որ Հ-2 ավտոճանապարհի Բյուրեղավան-Արզնի հատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. մասամբ փակվել է ճանապարհի երթևեկելի հատվածը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են 7 քար. երթևեկությունը վերականգնված է: