Սաուդյան Արաբիան պատրաստ է զորք ուղարկել Սիրիա՝ միջազգային կոալիցիայի ընդլայնված կազմում
International newsՍաուդյան Արաբիան պատրաստ է զորք ուղարկել Սիրիա ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի շրջանակներում, եթե այն ընդարձակելու որոշում կայացվի: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նման հայտարարություն է արել Սաուդյան թագավորության արտգործնախարար Ադել ալ Ջուբեյրը:
«Մենք Սիրիա զորք ուղարկելու հարցով բանակցությունների մեջ ենք ԱՄՆ-ի հետ, ինչպես եղել է Սիրիայի ճգնաժամի բռնկման պահից ի վեր» - ասել է սաուդացի նախարարն Էր Ռիադում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Էր Ռիադը Սիրիա ցամաքային զորքեր ուղարկելու պատրաստակամություն էր հայտնել դեռևս, երբ Բարաք Օբաման էր ղեկավարում ԱՄՆ վարչակազմը: