Եվրոպայի սուսերամարտի առաջնությունում ավարտվեց անհատական պայքարը
SportԵրևանում ընթացող Եվրոպայի սուսերամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունում ավարտվեց անհատական պայքարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում ընթացող Եվրոպայի սուսերամարտի մինչև 23 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրը մեդալներ են խաղարկվել տղաների ճկասուսեր և աղջիկների թրասուսեր մրցաձևերում: Տղաների թրասուսեր ձևում Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ Մայքլ Հովհաննիսյանը, ով հաղթահարեց խմբային փուլը, բայց 1/64-րդ եզրափակիչում 10:15 հաշվով զիջեց ուկրաինացի մարզիկին: Ընդհանուր առմամբ օրը հաջող էր ռուս մարզիկների համար, ովքեր նվաճեցին 3 մեդալ, որոնցից երկուսը՝ ոսկե: Տղաների ճկասուսեր ձևում հաղթող դարձավ Կիրիլ Բորդաչևը, իսկ աղջիկների թրասուսեր մրցաձևում հավասարը չունեցավ Վալերիա Բոլշակովան:
Ապրիլի 18-ից սուսերամարտիկները ուժերը կչափեն թիմային պայքարում: