Ադրբեջանի Միլլի մեջլիսում տեղի է ունենում Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը
International newsԱդրբեջանի խորհրդարանում (Միլլի մեջլիս) ապրիլի 18-ին տեղի է ունենում Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ալիևի երդմնակալության արարողությանը մասնակցում են երկրի սահմանադրական դատարանի անդամներ, պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, նախագահի ընտանիքի անդամները:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ապրիլի 18-ին Ադրբեջանի գործող կառավարությունը հրաժարական է տալու և հայտարարվելու է կառավարության նոր կազմը:
Բաքվում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը վերածվել էր սկանդալի, երբ դիտորդները սկսել էին խոսել ընտրությունների ժամանակ թույլ տրված լայնածավալ խախտումների մասին:
Ալիևյան կլանի շահերը սպասարկող լրագրողների մի խումբ ոտքի էր կանգնել և բղավելով պահանջել իսկույն փոխել զեկույցը: