Ցուցարարները կրկին փակեցին ԱԳՆ շենքի մուտքը
SocietyՑուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույցն ավարտելով շարժվեցին դեպի ԱԳՆ շենք: Նրանք կրկին փակեցին ԱԳՆ շենքի մուտքը:
Փաշինյանը կոչ արեց կանգնել դռների դիմաց: Նա կոչ արեց ներսում գտնվողներին եւ միանալ իրենց պայքարին:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բողոքի ակցիայի կազմակերպիչների հետ միասին 1-1,5 ժամ հեռանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ՝ խորհրդակցություն անցկացնելու, հետագա անելիքները քննարկելու, իսկ մինչ այդ ԱԳՆ-ի մոտ պատասխանատու է նշանակվում Շահեն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 17-ին եւս ցուցարարները երթով հասել էին ԱԳՆ շենք ու որոշ ժամանակով արգելափակել մուտքը: Այս շենքում են գտվում նաեւ Սփյուռքի, Մշակույթի, Կրթության եւ գիտության, Արդարադատության նախարարությունները: