Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանը նշվեց գեղեցիկ ցերեկույթով

Culture

Հրանտ Թադևոսյանը մայր ոգու, գույնի, բնության նկարիչ է: Թադևոսյանական բնությունը լուսեղեն է, զուլալ ու մաքուր իր ազգային առանձնահատկություններով, գունային համադրությամբ: Այս մասին նկարչի 80-ամյակին նվիրված միջոցառմանն ասաց բանաստեղծ, խմբագիր, հրապարակախոս Լավրենտի Միրզոյանը: Ցերեկույթն անցկացվեց ապրիլի 18-ին Հայաստանի ազգային գրադարանում:

Լավրենտի Միրզոյանի խոսքով` Հրանտ Թադևոսյանը նկարիչ է, որի արվեստը շատ բարձր կգնահատվի վաղը: Նա շեշտեց, որ վերջերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի աջակցությամբ լույս է տեսել Թադևոսյանի կտավների պատկերագիրքը` բաղկացած 300 էջից, իսկ պատկերագրքի առաջաբանը գրել է ինքը:

«Ես և մեր ողջ անձնակազմը շնորհավորում ենք մեծ վարպետին ծննդյան կապակցությամբ և շնորհակալություն հայտնում նրան, որ կարողանում է իր թանկագին ժամանակը տրամադրել ուսանողներին և նպաստել  նրանց կրթությանն ու զարգացմանը»,- նշեց  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Իր ստեղծագործությունների առանձնահատկությունների մասին խոսելով` Հրանտ Թադևոսյանն ասաց, որ ապրում է Հայաստան աշխարհում և այս արևավառ երկրում անհնար է գորշ գույներ նկատել: «Աշխատում եմ ստեղծել կտավներ, որոնք դիտելիս  չմռայլվեն, մտորումների մեջ չընկնեն: Կտավներս պայծառ են, ուրախ, զվարթ, երբ մարդիկ դրանք տեսնում են, և նրանց դեմքը լուսավորվում է, հասկանում եմ, որ զուր չեմ աշխատել և նկարը նպատակին հասել է, կտավի և արվեստասերի միջև երկխոսությունը կայացել է»,-շեշտեց նկարիչը:

Թադևոսյանը ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր ծայրերում, հաջողությունների հասել իր ընտրած բնագավառում և այսօր իր կյանքի մեծագույն ձեռքբերումն է համարում այն, որ, չնայած տարիքին, պարապ չէ, աշխատում է, միտքը գործում է, աչքը տեսնում է:

«Ցանկացած կտավ ավարտելիս, վերջին վրձնահարվածը թելադրում է հաջորդ գործի սկիզբը: Կան կոմպոզիցիոն ստեղծագործություններ, բնանկարներ, նատյուրմորտներ և այլն: Պետք է նկատեմ, որ իմ ցուցահանդեսներում աշխատում եմ միապաղաղություն չլինի. բնապատկերի կողքին այլ թեմայի  կտավ եմ  կախում, որ արվեստասերը մի տրամադրությունից անցում կատարի մեկ այլ հոգեվիճակի, չձանձրանա»,-խոստովանեց Թադևոսյանը:

Նա կարծում է, որ կտավներում երբևէ շատախոսություն չպետք է լինի:

Խոսելով իր երազանքների մասին` նա ընդգծեց, որ հայ ազգը շատ խելացի է, ստեղծագործող և այն բարոյական ապրելու իրավունք ունի: «Երազում եմ, որ մեր երկիրը խաղաղ լինի, իսկ մարդիկ արժանավայել ապրեն»,-եզրափակեց նա:

Հրանտ Թադևոսյանը (Թաթոս)  ծնվել է 1940 թվականի ապրիլի 20-ին Շիրակի մարզում: Նա միակ հայ նկարիչն է, ով «ՀՀ վաստակավոր և ՀՀ ժողովրդական նկարիչ» կոչումները ստացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք:

Հրանտ Թադևոսյանը սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետում։ 2008-ից դասավանդում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր է:

Նկարիչն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Բուենոս Այրեսում, Գերմանիայում, Փարիզում, Ժնևում, Լոս Անջելեսում և այլուր:

«Գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի կտավները, լինի բնանկար, նատյուրմորտ, բոլորն էլ հայկական արմատներ ունեն, շատ խորը և ինձ շատ հարազատ արմատներ։ Հրանտ Թադևոսյանը եզակի բնանկարիչ է, մեծ արվեստագետ։ Ես անսահման հպարտ եմ, որ նա կա համաշխարհային գեղանկարչության պատմության մեջ։ Ես անսահման հպարտ եմ, որ նա իմ ընկերն ու ցեղակիցն է»,-այսպես է Հրանտ Թադևոսյանի մասին խոսել դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts