Կապանում անասնագոմի տանիք և մոտ 180 հակ անասնակեր է այրվել
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 18-ին, ժամը 15:35-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Կավարտ թաղամասի տներից մեկի անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:50-ին:
Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը, այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ) և մոտ 180 հակ անասնակեր:
Տուժածներ չկան: