Հնդկաստանի վարչապետը հորդորել է չքաղաքականացնել բռնաբարությունը
International newsՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հորդորել է չքաղաքականացնել բռնաբարությունը Հնդկաստանում երեխաների բռնաբարության եւ սպանության դեմ բողոքի ցույցերի լույսի ներքո, հայտնում է Reuters-ը։
Մոդիին, որը այցով գտնվում է Լոնդոնում, հայրենակիցները բողոքի ցույցով են դիմավորել․ «Բռնաբարությունը հանցագործություն է, մենք չենք կարող դա ընդունել։ Բռնաբարությունն ամոթ է երկրի համար»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ 8-ամյա աղջկա բռնաբարության եւ սպանության դեպքից հետո երկրում բողոքի ցույցերի ալիքը չի դադարում, հատկապես այդ ալիքը ուժեղացել է այն տեղեկությունից հետո, որ իշխող կուսակցության ներկայացուցիչը եւս ներգրավված է մեկ այլ երեխայի բռնաբարության եւ սպանության մեջ։