ՄԻՊ-ը հատուկ ուշադրություն է դարձնում հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու հիմքերին
SocietyՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր ոստիկանության կողմից ապրիլի 19-ի հավաքի մասնակիցների բերման ենթարկելու մասին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահի դրությամբ այցելել են Ոստիկանության Էրեբունու, Կենտրոնական և Արաբկիրի բաժիններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին:
Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում: