Ղրղզստանի նախագահը լուծարել է երկրի գործող կառավարությունը
International newsՂրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեոնեբեկովը լուծարել է հանրապետության՝ վարչապետ Սափար Իսակովի գլխավորած կառավարությունը: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Նախագահը հավանություն է տվել ավելի վաղ խորհրդարանի կողմից ընդունված որոշմանը` կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ եւ հրամանագիր է ստորագրել կառավարության լուծարման մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները ապրիլի 19-ին կողմ են հանդես եկել կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելուն: Այս որոշումը հաստատվել է խորհրդարանական մեծամասնության կողմից:
Համապատասխան նախաձեռնությամբ հինգշաբթի օրը հանդես են եկել Ղրղզստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Պատգամավորների պնդմամբ՝ նրանք հավաքել են որոշման համար անհրաժեշտ ստորագրությունները՝ անբավարար ճանաչելով կառավարության աշխատանքն անցյալ տարվա ընթացքում:
Ղազախստանի՝ մեծամասնության կոալիցիայի կողմից ձեւավորված ներկայիս կառավարությունն Իսակովի գլխավորությամբ սկսել է իր աշխատանքն անցյալ տարվա օգոստոսին: