Բաքվում ՌԴ-ի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ՆԱՏՕ-ի ՄԶՈւ-ի գլխավոր հրամանատարի հետ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը
International newsՌուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված զինված ուժերի (ՄԶՈւ) գլխավոր հրամանատար Կերտիս Սկապարոտին Բաքվում կքննարկեն Բաքվում ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ռազմական գործողությունները եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը:
Այս մասին հինգշաբթի հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը:
«Կողմերը կքննարկեն ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ռազմական գործողությունները եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը», - հայտարարել են ՌԴ ՊՆ-ում:
Պաշտպանության նախարարությունը նաեւ հաղորդել է, որ աշխատանքային այցի ընթացքում Գերասիմովին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: