Իսպանիայի հայկական համայնքի ներկայացուցիչները որևէ դրոշ չեն կարել և ցուցարարաներին չեն ուղարկել. Մայիլյան
SocietyIrakanum.am-ը գրում է.
Ապրիլի 18-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ մասնակիցները պարզել են Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, իսկ հավաքի կազմակերպիչները հայտարարել են, թե դրոշը կարել և իրենց են ուղարկել Իսպանիայի հայկական համայնքից:
Հայտարարում ենք, որ Իսպանիայի հայկական համայնքի ներկայացուցիչները որևէ դրոշ չեն կարել և ցուցարարաներին չեն ուղարկել. հանրահավաքի կազմակերպիչների պնդումը կեղծիք է և հայակական սփյուռքի վերաբերյալ վտանգավոր ապատեղեկատվություն տարածելու միտում ունի:
Հայաստանի մեր եղբայրներին և քույրերին խնդրում ենք չտրվել նման սադրանքների, անպայման ստուգել այդ կարգի լուրերի իսկությունը և հավաստի համարել բացառապես սփյուռքահայ համայնքների կողմից արված պաշտոնական հայտարարությունները:
Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչ Արման Մայիլյանի գրառումը: