Սի Ցզինպինը Թերեզա Մեյի հետ քննարկել Է Սիրիայի հարցը. «Սինհուա»
International newsՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ ապրիլի 19-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ուշադրություն Է դարձրել սիրիական հարցի, այդ թվում՝ Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական գրոհի խնդրի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
«Սիրիայում ենթադրյալ քիմիական գրոհը պահանջում Է համապարփակ, արդարացի եւ օբյեկտիվ հետաքննություն»,-նշել Է Սի Ցզինպինը: Բացի այդ, կողմերը քննարկել են միջազգային առեւտուրը, կարծիքներ փոխանակել աշխարհում ստեղծված իրադրության շուրջ: Չինաստանի ղեկավարը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը պատրաստակամություն են հայտնել շարունակել աջակցությունը «ոսկե դարաշրջանում» փոխադարձ շփումների հաջող զարգացմանը, որն սկսվել Է երկու պետությունների հարաբերություններում:
Սի Ցզինպինը ընդգծել Է, որ Պեկինը շահագրգռված Է Լոնդոնի հետ փոխգործակցության ընդլայնմամբ՝ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությանը համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: