Կառավարությունը հետաձգել է «Շատո-Առնո» ընկերության կողմից ԱԱՀ վճարման ժամկետը
EconomicsԿառավարությունը բավարարել է «Շատո-Առնո» ՍՊ ընկերության դիմումը 2,1 մլն դրամ արժողությամբ սարքավորումների հերթական խմբաքանակի համար ԱԱՀ վճարումները 3 տարի ժամկետով հետաձգելու մասին: Որոշումն ընդունվել է գործադիրի ապրիլի 19-ի նիստում:
Ավելի վաղ կառավարությունը հավանություն էր տվել «Շատո-Առնո» ՍՊԸ դիմումին 76,1 մլն դրամ արժողությամբ ներկրվող սարքավորումների համար ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգելու մասին, այժմ ընդհանուր արժեքը կազմում է 78,2 մլն դրամ։
«Շատո-Առնո» գինեգործական ընկերությունը մտադիր է վերսկսել իր երկրորդ շենքի վերականգնման աշխատանքները Արարատի մարզի Այնթափ գյուղում, որտեղ կսկսվի կոնյակի եւ գինու արտադրություն։ Սա թույլ կտա 2018-2020 թթ․ստեղծել 15 նոր աշխատատեղ 120 հազար միջին աշխատավարձով։