Ջեյմս Կոմին գաղտնի տեղեկություն է բացահայտել . Թրամփ
International newsԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի փաստաթղթերը նոր են հրապարակվել եւ ցույց են տալիս, որ Թրամփի նախընտրական շտաբի եւ ռուսական իշխանությունների միջեւ ոչ մի դավադրություն չի եղել։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ջեյմս Կոմիի փաստաթղթերը նոր են հրապարակվել եւ հստակորեն ցույց են տալիս, որ Թրամփի նախընտրական շտաբի եւ ռուսական իշխանությունների միջեւ ոչ մի դավադրություն չի եղել։ Նա նաեւ բացահայտել է գաղտնի տեղեկություն։ Կախարդների որսը շարունակվո՞ւմ է»,–գրել է Թրամփը։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը համաձայնել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցով հատուկ կոմիտեի անդամներին փոխանցել Հետախուզությունների դաշնային բյուրոյի չխմբագրված փաստաթղթերը։