Ավարտվեց Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը
SportԵվրոպայի շախմատի առաջնությունում կայացան վերջին տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին տուրում հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Ոչ-ոքի խաղացին Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանը:
Էլինա Դանիելյանը 27-րդ տեղում է և ունի 6,5 միավոր: Նույնքան միավոր են հավաքել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մարիա Կուրսովան (35-րդ տեղ), Աննա Սարգսյանը (38-րդ տեղ) և Լիլիթ Մկրտչյանը (39-րդ տեղ):