Զարգացած և հզոր պետություն. սա է մեր պատասխանը 1915 թ.-ի ոճրագործությանը. Արման Վարդանյան
SocietyՍիրելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի 24-ից մեկ օր առաջ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» խորհրդանշանական էր մեր ժողովրդի համար: 103 տարի առաջ այս օրը մեր ազգին կոտորում էին, իսկ այսօր նոր սերունդը ընտրություն է կատարում լավի ու լավագույնի միջև, չի հանդուրժում անարդարություն, չի ընկրկում ոչ մի դժվարության առաջ և վստահ քայլերով ճանապարհ է հարթում մեր Հայրենիքը շենացնելու համար:
Այսօր՝ ապրիլի 24-ին,1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց զատ, պետք է մեր պատասխանն ունենանք այդ ոճրագործությանը: Իսկ այդ պատասխանը պետք է լինի զարգացած, ժողովրդավար, կայուն տնտեսություն, ամուր սահմաններ ունեցող պետություն ստեղծելը:
Այդ ամենին հասնելու համար մեզ սերնդափոխություն, միասնականություն, հավատ ու վստահություն է պետք մեր ուժերին:
Պետք է յուրաքանչյուր բացվող առավոտ առաջ նայենք ու գնանք դեպի լուսավոր ապագա: Սա է մեր պարտքը մեր երեխաների, մեր ընտանիքների, մեր ծնողների և մեր օրըստօրե հզորացող Հայրենիքի առջև:
«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան