Հարգելի հեղափոխականներ, շատ մի ոգևորվեք առնետավազքից
BlogԳեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չգրել չեմ կարող
Բոլոր ժամանակներում էլ կա և կլինի այս արատավոր երևույթը՝ մեծ կուսակցություններում և դաշինքներում մեծ չափերի, փոքրներում` ավելի մեծ:
Հայաստանի անկախացումից ի վեր առնետավազք բոլոր ժամանակներում էլ եղել է: Դա անսկզբունք, մի կտոր յուղալի պատառի վազող մարդկանց տեսակ է: ՀՀՇ-ի իշխանության հեռացումից հետո մարդիկ շատ արագ դարձան երկրապահ հետո ՀՀԿ-ական : ԲՀԿ-ից մարդիկ շատ արագ դարձան կամ Հանրապետական կամ անկուսակցական, ՕԵԿ-ից նույնը՝ կամ անկուսակցական, կամ ՀՀԿ-ական : Ժառանգությունից մարդիկ դուրս եկան դարձան անկուսակցական կամ իրենց կուսակցությունը հիմնեցին: ՀԱԿ խմբակցությունը ուներ 9 անդամ, բայց շատ արագ դե ֆակտո այն գոյություն չուներ :
Ինչ եմ ուզում ասել, հարգելի հեղափոխականներ, շատ մի ոգևորվեք առնետավազքից: Ձեր լիդերներից առնվազն երկուսն անցել են այս ճանապարհով՝ Սասունը՝ չգիտեմ ՀՀՇ-ական եղելա թե չէ , բայց հաստատ անցելա Երկրապահ- ՀՀԿ- ԼՏՊ -ՔՊ Ճանապարհը, Նիկոլը ՝ ՀԱԿ-ՔՊ Ճանապարհը:
Հ.Գ.
Թե գիտեք այլ մարդ ավելացրեք: