Նիկոլի թիմակիցները փորձում են համացանցային քվեարկություններով միֆ ստեղծել
AnalysisԱրդեն 10 օրից ավել է «Իմ քայլը» նախաձեռնությունը շարունակում է ցույցեր ու երթեր անցկացնել, ամեն պահի քննարկումներն ու երկրում քաղաքական զարգացումները թևակոխում են տարբեր փուլեր:
Առաջին օրերի հայրենասիրական զարթոնքի փուլն արդեն ավարտվել է,այն վերածվել է աթոռակռվի, մասնակիցների մոտ սկսել է հիասթափությունը գլուխ բարձրացնել, ինչի մասին վկայում են և տարբեր մարդկանց ֆեյսբուքյան գրառումները, և Հանրապետության Հրապարակում հավաքվածների թվաքանակի կտրուկ անկումը:
Նկատելով արդեն ակնհայտ ձախողումը «Իմ քայլը» նախաձեռնության անդամներն առավոտից ինչ-որ սև ցուցակներ են կազմում մեդիա ոլորտի, ում կարելի է կարդալ, ում կարելի է վստահել և դրան զուգահեռ վիրտուլ տիրույթում կազմակերպվում են հարցումներ ապագա վարչապետի թեկնածուի վերաբերյալ:
Հետաքրքրականն այն է, որ հարցում կազմակերպողները հենց հասնում են իրենց ցանկալի արդյունքին, քվեարկությունը համարում են ավարտված և «տոնում են» համացանցում Նիկոլի հաղթանակը: Փաստորեն նախաձեռնության կողմնակիցները Հանրապետության Հրապարակում ծափերով վարչապետ ընտրելուց հրաժարվել են և հիմա արդեն վիրտուալ հարթակում փորձում են միֆ ստեղծել, պատկեր ստանալ՝ իբրև թե Նիկոլը համընդհանուր համակրանք է վայելում:
Հուսանք, վերջապես, մի օր կհասկանան, որ ամեն դեպքում վարչապետին ընտրելու են ԱԺ պատգամավորները և Ազգային Ժողովում օրենքի շրջանակում, ոչ թե համացանցային քվեարկություններով ու ագրեսիվ քոմենթներով, առավել ևս հրապարակային ցափերով: