Նախքան Մասիսի քաղաքապետի եղբոր շուրջ աղմկելը՝ լավ կլինի իմանալ ճշմարտությունը
SocietyԵրևանում ապրիլի 16-ին զանգվածային ցույցերի ժամանակ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի և երիտասարդ ցուցարարների ծեծկռտուքը պատմող հոդվածներն ու տեսաձայնագրությունները ողողել են որոշ լրատվամիջոցներ:
Համբարձումյանի և երտասարդների միջև կատարվածի առթիվ մինչ օրս քրեական գործ չի հարուցվել: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Քրեադատավարական օրենքով սահմանված ժամկետներում պետք է կայացվեն համապատասխան դատավարական որոշումներ»:
Իսկ մինչ այդ խնդրի հետ կապված մեզ հաջողվեց զրուցել Գ. Համբարձումյանի ընտանիքի անդամի հետ, ով վերոհիշյալ դեպքի հետ կապված ասաց. «Ապրիլի 16-ին Երևանում տեղի ունեցող զանգվածային ցույցերի պատճառով փողոցները մասնակի փակ էին: Այդ օրը Գ. Համբարձումյանի կնոջ ինքնազգացողությունը վատացել է հղիության պատճառով, ով ամուսնու ուղեկցությամբ փորձել է ավտոմեքենայով հասնել հիվանդանոց:Սակայն մայրաքաղաքում հիվանդանոց տանող ճանապարհի երկու փողոցները փակ են եղել, որի մասին հաղորդել են, ոստիկանները ճանապարհը հատելիս և հորդորել մեկ այլ փողոցով անցել, որն ավելի երկար է եղել, բայց հասնելով փողոցի միջակայք պարզվել է , որ հերթական անգամ փողոցը չի կարող հատել՝ այստեղ ցուցարարների դիմադրությանն են հադիպել, ովքեր հորդորել են միանալ ցույցին և ճանապարհը պարտադրել, որ չշարունակեն: Ավտոմեքենայում գտնվող կնոջ ինքնազգացողությունը ավելի է վատանում դիմադրության հանդիպելով իսկ ավելի ուշ մեքենայից իջնելով Համբարձումյանը բախվում է ցուցարարներին, որի հետևանքով տեղի է ունենում քաշքշուկ»:
Ընտանիքի անդամը զայրույթով ավելացրեց, որ ի՞նչ կաներ յուրաքանչյուր ամուսին՝ այն դեպքում, երբ ավտոմեքենայում վատ է զգում իր հղի կինը, երբ մի երեք անգամ շրջանցել է ճանապարհները հիվանդանոց հասցնելու համար: «Գիտեք մինչև մարդուն հանրային քննարկման առարկա դարձնելը լավ կլինի խորհել՝ չէ ո՞ր մարդն, ընկերներ, ընտանիք, կին ու երեխաներ ունի:Ցանկացածին մեղադրելը հեշտ է, բայց ի՞նչու չեք խոսում թե ի՞նչու են հիվանդանոց տանող բոլոր փողոցները փակել ու վարորդներին պարտադրել միանալ ցույցին և խոչնդոտել ազատ տեղաշարժմանը… Այդ օրը բոլորդ գիտեք պարալիզացվել էր մայրաքաղաքի ճանապարհները շտապօգնության կանչերը խեղված էր և հաճախ արդեն անիմաստ »,-վրդոված նկատեց հարազատը:
Իսկ ինչ վերաբերվում է Գոռ Համբարձումյանի Հայաստանից բացակայելու լուրին՝ ընտանիքի անդամն ասաց, որ ճիշտ է տեղեկությունը:
Այժմ Համբարձումյանը կնոջ հետ գտնվում է Ֆրանսիայում իր երեխայի ծնվելու հետ կապված հարցերով:«Նրա կնոջ ծնողները և հենց կինը Ֆրանսիայի քաղաքացի են: Գոռի առաջնեկը ծնվել էր Ֆրանսիայում և այն ժամանակ ևս նա մեկնեց հայրությունը ճանաչելու խնդրով:Այո նա հիմա հերթական անգամ մեկնել է Ֆրանսիա՝ և ոչ մեկի մտքով թող չանցնի թե նա քաղաքական կամ այլ դրդապատճառ է ունեցել հանրապետությանից բացակայելու համար: Շուտով լույս աշխարհ կգա երկրորդ երեխան»: