Իրակլի Կիկնավելիձեն պատասխանել է Սահակաշվիլիի մեկնաբանությանը
International newsՎրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի՝ միջանկյալ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունը խոսում է այն մասին, որ «Եվրոպական Վրաստան» եւ «Ազգային շարժում» կուսակցությունները տարբեր կերպ են գնահատում Վանի եւ Խոնի շրջաններում անցկացված քվեարկության արդյունքները: Այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, մամուլի քարտուղար Իրակլի Կիկնավելիձեն, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
«Լավ է, որ «Միասնական ազգային շարժման» առաջնորդը դադարել է վիրավորել ու սարսափելի մեղադրանքներ հնչեցնել «Եվրոպական Վրաստան» կուսակցության հասցեին, սակայն այս մեկնաբանությունն, այնուամենայնիվ, ցուցադրում է, որ մենք տարբեր հետեւություններ ենք արել Վանիում եւ Խոնիում երեկ տեղի ունեցած ընտրություններից հետո: Մենք կարծում ենք, որ մոբիլիզացրել եքն ընդդիմադիր ընտրողներին ընտրատեղամասերում, որ ընդդիմադիր կուսակցություններմ աշխատում են ուղղակիորեն ընտրազանգվածի հետ եւ որ ընտրությունների միջոցով իշխանափոխությունը միակ ճանապարհն է, որն օգտակար կլինի մեր ժողովրդավարության եւ մեր բարեկեցության համար: Համագործակցության մասին խոսելը լավ է, բայց իրական, կայացած համագործակցությունն ավելի լավ է, եւ այդ ճանապարհին բացարձակ սխալ է եւ անխոհեմ միմյանց վաճառված անվանելը», - ասել է Կիկնավելիձեն:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ ուրախ կլիներ իր նախկին համախոհի հաղթանակի համար, սակայն ներկայիս իրավիճակում Ուգուլավայի՝ հաջողության շանսերը նվազագույն են: