Ծառուկյանի հարցազրույցն ամբողջությամբ կաթվածահար է արել «մութ ուժերի» ապատեղեկատվական քարոզչությունը
BlogԳուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Համաժողովրդական շարժումը գնալով ավելի մեծ թափ է հավաքում: Դրան նպաստում են և՛ անհնազանդություն ցուցաբերող քաղաքացիների թվի աճը և՛ քաղաքական ուժերի շարժմանը միանալու հանգամանքը: Բնականաբար այս համատեքստում շատ էր քննարկվում խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի՝ «Ծառուկյան» դաշինքի ֆակտորը: Սակայն, դաշինքի առաջնորդնը հավատարիմ մնալով իր սկզբունքներին, մի կողմ դնելով ամեն ինչ, միացավ համաժողովրդական շարժմանն ու իր աջակցությունը հայտնեց փողոց դուրս եկած ժողովրդին և վարչապետի ժողովրդի թեկնածուին: Անկասկած այդ հանգամանքը չուրախացրեց մի շարք մութ ուժերի, որոնք այս օրերին, ջանասիրաբար փորձում են հանրությանը ժամանակ առ ժամանակ դեզինֆորմացիա ներկայացնել, այդկերպ հույս ունենալով, որ կհաջողվի պառակտել համաժողովրդական շարժումը: Այսօր նրանք նույնպես փորձել են հանդես գալ հերթական ապատեղեկատվությամբ, սակայն կրկին ձախողել են, քանի որ այսպիսի հզոր համաժողովրդկան շարժումը էժանագին դեզինֆորմացիայով այլևս հնարավոր չէ կոտրել կամ պառակտել։
Սակայն պետք է նշենք, որ այն բանից հետո, երբ երեկ Գագիկ Ծառուկյանը եկավ ԱԺ և լրագրողների հետ զրույցում տվեց բոլոր հարցերի պատասխանները, այդ մութ ուժերը ամբողջությամբ պառալիցված վիճակում են հայտնվել: Ծառուկյանը խոսելով ստեղծված իրավիճակից հայտարարեց նաև, որ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից իրեն առաջարկել են վարչապետ դառնալ, սակայն նա մերժել է ասելով, որ երբեք իրեն թույլ չի տա իր ժողովրդի հաղթանակը վերագրել իրեն: Այսնինքն մեծ հաշվով Ծառուկյանը ուներ բոլոր նախապայմանները, որպեսզի առաջադրեր իր թեկնածությունը, սակայն ինչպես միշտ ականջալուր եղավ իր ժողովրդի խոսքին և արեց այն քայլը, որը հատուկ էր իսկական հայրենասերին և հայտարարեց, որ պաշտպանելու է ժողովրդի վարչապետի թեկնածուին: Ծառուկյանը հավելեց նաև, որ դա է պատճառը, որ այսօր նա իր քաղաքական թիմի հետ միասին, պատրաստակամ է մինչև վերջ կանգնել շարժման կողքին և հասնել ժողովրդի համար ցանկալի հանգուցալուծման: Այսկերպ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը ի շնորհիվ քաղաքական փորձառության, կարողացավ դիալոգի ժամանակ տալ այն հարցերի պատասխանները, որոնք նախնական վիճակում կարող էին շահարկվել նույն մութ ուժերի կողմից և կարող էին օգտագործվել որպես հանրությանը ապակողմնորոշելու և շարժումը պառակտելու միջոց: ԲՀԿ առաջնորդի հարցազրույցը, ԱԺ-ում անձամբ ներկայությունը խոսուն վկան է այն փաստի, որ իշխանությունը գործնականում անցել է ժողովրդին, հարկավոր է միայն այն փաստացի ամրագրել սահմանադրական ճանապարհով: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հենց նման ծանրակշիռ և ազդեցիկ քաղաքական ուժի հետ կոնսենսուսի դեպքում էր հնարավոր միայն հասնել վերջնական հաղթանակի: