Իսրայելը Գազայի հատվածում ցույցերին հետևող երկու անօդաչու է կորցրել
International newsԻսրայելի զինվորականները Գազայի հատվածում անցկացվող բողոքի ակցիաներին հետևելու ընթացքում երկու անօդաչու թռչող սարք են կորցրել:
Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Զինվորականներն առայժմ անօդաչուների կործանման պատճառների մասին չեն հայտնել: «Անկարգությունների ընթացքում հետախուզական առաքելություն իրականացնող երկու անօդաչու թռչող սարքերն ընկել են Գազայի հատվածում: Տեղեկատվության արտահոսքի վտանգ չկա: Միջադեպի հանգամանքները պարզվում են»,- ասված է Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Իսրայելցի զինվորականների հաշվարկներով ընդհանուր սահմանի 5 հատվածներում անցկացվող բողոքի գործողություններին մասնակցում է շուրջ 7 հազար պաղեստինցի: