Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրենը հրաժարական է տվել
SocietyԵրևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին դպրոցում հայտարարեց Երևանի քաղաքապետարանի հանրային կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը։
Նշենք, որ երեկվանից դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ցույց էին անում` պահանջելով տիկին Ռուզաննայի հրաժարականը: Պատճառն այն էր,որ տիկին Ազիզյանը ճնշում էր գործադրում իր ուսուցչական կազմի վրա, անցել էր պատժիչ գործողությունների այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր մասնակցել են գործադուլին և հավաքներին: Հավելենք, որ այսօր քաղաքապետի հանձնարարականով դպրոց էր այցելել նաև քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը` ստեղծված իրավիճակին ծանոթանալուև դասերը վերականգնելու համար:
Նշենք, որ Ռուզաննա Ազիզյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է: