Հայաստանում առաջիկա օրերը տեղումնառատ կլինեն
SocietyՄայիսի 5-ից 10-ը ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևան քաղաքում`
Մայիսի 5-ից 10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: