Լևոն Մնացականյանը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է համարում
SocietyԱրցախա-ադրբեջանական շփման գծում հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հարաբերական կայուն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ՝ տեղեկացնելով, որ հակառակորդի կողմից դուրս բերված զինտեխնիկան գտնվում է խորքում՝ իրենց կենտրոնացման շրջաններում, որի շարժերին ԱՀ պաշտպանության բանակն ուշադիր հետևում է:
«Առաջնային գծում իրադրությունը կարող ենք գնահատել որպես հարաբերական կայուն: Մայիսի 6-ի դրությամբ խախտումները եղել են միայն հրաձգային զինատեսակներից»,- ասաց Մնացականյանը:
Նրա խոսքով` հայկական զինված ուժերը սահմանին զգոն ծառայություն են իրականացնում:
Վերջին օրերին ԱՀ պաշտպանության բանակի մամլո ծառայության կողմից պարբերաբար տեսանյութեր էին հրապարակվում՝ սահմանին հակառակորդի զինտեխնիկայի և մարդուժի ինտենսիվ կուտակումների վերաբերյալ: