Ուգո Լյորիս. «Տոտենհեմը» դեռ չի սովորել պայքարել մինչև վերջ
SportԼոնդոնի «Տոտենհեմի» ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսը խոստովանել է, որ իր թիմը դեռ չի կարողանում պայքարել մինչև վերջ: Վերջին խաղում լոնդոնցիները պարտվել են «Վեսթ Բրոմվիչին»:
«Նկատելի է, որ այժմ այնքան թարմ չենք, որքան մրցաշրջանի սկզբում: Անգլիայի առաջնության վերջին երկու հանդիպումները կենսական նշանակություն ունեն:
Պետք է պայքարենք մինչև վերջ քառյակում տեղ գրավելու համար»,- Լյորիսի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: