ԱՄՆ-ն շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ
International newsՄիացյալ Նահանգները շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետությանվարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆպետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթի հայտարարության մեջ:
«Ակնկալում ենք սերտորեն աշխատել Հայաստանի նոր կառավարության և ժողովրդի հետ մեր երկրների միջև համատեղհետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում, այդ թվում և` առևտրի աճը, աշխատանքն ի աջակցությունժողովրդավարության և օրենքի գերակայության` երաշխավորելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը»,- ասվում էՆոյերթի հայտարարության մեջ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: