Նեթանյահու. Սիրիայում Իսրայելի գործողությունները ուղղված չեն սիրիական բանակի դեմ
International newsՍիրիայի կառավարական զորքերը ի սկզբանե Իսրայելի գործողության նպատակը չեն եղել եւ հարվածի են ենթարկվել միայն այն պատճառով, որ կրակ են բացել հրեական պետության օդանավերի վրա: Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա հաստատել է, որ նախապես «հստակ ուղերձ է հղել Ասադի ռեժիմին»՝ չխոչընդոտել Իրանի ռազմական ներկայության օբյեկտների վրա հարձակումներին:
«Մեր գործողությունները ուղղված են Սիրիայում իրանական թիրախների դեմ, բայց եթե սիրիական բանակը հարձակվի մեզ վրա, մենք նրա դեմ ենք գործելու: Հենց այդ էլ տեղի ունեցավ», - ասել է վարչապետը՝ առաջին անգամ մեկնաբանելով առաջին գիշերվա իրադարձությունները: