Թրամփը հրաման է արձակել ԱՄՆ-ում դեղորայքի գները նվազեցնելու մասին
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է երկրում դեղորայքի գների նվազեցմանն ուղղված արշավ սկսելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իմ վարչակազմը հիվանդների շահերը առաջին տեղում է դնում: Ես առողջապահության նախարար Ալեքս Ազարին հրամայել եմ սկսել բարեփոխումների կատարումը, որոնք կբերեն նրան, որ օդ թռած դեղերի գները գետնին կվերադառնան»,- ասել է նա: Նրա խոսքով՝ իշխանություններն այլեւս չեն պարգեւատրի այն ընկերություններին, «որոնք մշտապես բարձրացնում են դեղամիջոցների արժեքը»:
«Մեր ծրագիրը վերջ կտա ոչ ազնիվ երկակի գործարքներին, որոնք միջնորդներին թույլ են տալիս արտոնություններից եւ զեղչերից օգտվել, որոնք պետք է հասանելի լինեն սպառողներին եւ հիվանդներին»- հավելել է Թրամփը:
Նա բժշկական ոլորտը քննադատել է այն բանի համար, որ իր շահերի լոբբինգի համար մյուսներից ավելի շատ է ծախսում: «Անցյալ տարի այս ընկերությունները մոտ 280 մլն դոլար են ծախսել լոբբիստների վրա,- պնդել է Թրամփը: - Բոլորը, ովքեր ներգրավված են այս խափանված համակարգի մեջ՝ դեղարտադրողները, ապահովագրական ընկերությունները, իրացնողները, դեղագործության մեջ նպաստների մենեջերները եւ շատ ուրիշները նպաստում են այս խնդրին»: