Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտնել է Ռուսաստանը շրջանցող գազատարի գործարկման օրը (ֆոտո)
International newsՀայտնի է դարձել Տրանսանատոլիական գազատարը (TANAP) շահագործման հանձնելու օրը, որն Ադրբեջանից Եվրոպա է հասնում Թուրքիայի եւ Վրաստանի տարածքով, փոխանցում է kp.ru-ն:
Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրաքը հայտարարել է, որ խողովակաշարի գործարկումը տեղի կունենա Ռուսաստանի օրը՝ հունիսի 12-ին:
«TANAP-ի շահագործման հանձնումը Անկարայի էներգետիկ ակտիվ քաղաքականության գրավականն է»,- Anadolu-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը:
Նա նշել է, որ նախագծի իրականացումն ավարտին է մոտենում «Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցության շնորհիվ»: Ալբայրաքը հավելել է, որ Տրանսանատոլիական գազատարի գործարկման արարողությանը կմասնակցեն 2 երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը, ինչպես նաեւ այլ երկրների առաջնորդներ ու նախարարներ:
Հիշեցնենք, որ TANAP-ը նախատեսված է ադրբեջանական գազը Թուրքիա եւ Եվրոպա փոխադրելու համար, Անկարան Բաքվի հետ դեռեւս 3 տարի առաջ համաձայնության էր եկել շինարարությունն արագացնելու մասին: