Մեյը Թրամփին հավաստիացրել է, որ Բրիտանիան կշարունակի Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրել
International newsԼոնդոնը կշարունակի Փհենյանի վրա ճնշման գործադրումը Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման նպատակով: Այս մասին մայիսի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Երկու երկրների առաջնորդներն անհամբերությամբ են սպասում Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպմանը Սինգապուրում: Վարչապետը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի ԱՄՆ-ի հետ աշխատել ապամիջուկայնացման նպատակով Հյուսիսային Կորեայի վրա ճնշումը պահպանելու համար»,- նշված է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Մեյը Սպիտակ տան տիրոջը շնորհավորել է Նահանգներ երեք ամերիկացիների վերադարձի համար, որոնց ազատել են հյուսիսկորեական բանտից: