Կապշեք, երբ իմանաք, թե ինչ է ասել Մերկելը Փաշինյանին
LifestyleԳերմանիայի կանցլերը ՀՀ վարչապետի խոստացել է աջակցել պաշտոնավարման ընթացքում։
Հայաստանի քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները դրսևորեցին պատասխանատվության բարձր զգացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելն այսպես է բնութագրում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություները։
Նա այսօր շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Ուղերձում մասնավորապես ասված է, որ Գերմանիան շարունակելու է աջակցել Հայաստանին։ «Գերմանիայի Դաշնային հանրապետությունը` որպես հուսալի գործընկեր, շարունակելու է աջակցել Հայաստանի Հանրապետությանը արդիականացման և բարեփոխումների իրականցման ընթացքում և ջանքեր է գործադրելու՝ երկկողմ բարեկամական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղ զարգացման ուղղությամբ»,- նշված է ուղերձում:
Մերկելը նաև հաջողություն է մաղթել Փաշինյանին` կառավարության ձևավորման և պաշտոնավարման ընթացքում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am