Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ էջեր են հայտնվել սոցիալական ցանցերում
SocietyՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ահազանգում է, որ իր անունից բազմաթիվ ֆեյք էջեր են բացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտնել է իր ֆեյսբուքայն պաշտոնական էջում:
«Բացի այս էջից եւ իմ անձնական հաշվից, որի հղումը տեղադրում եմ առաջին մեկնաբանության մեջ, մնացած բոլոր էջերը կեղծ են: Ես նաեւ հաշիվ չունեմ Ինստագրամում: Հետեւաբար իմ անունով Ինստագրամում եղած ցանկացած էջ կեղծ է»,-գրել է վարչապետը: