Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկում ռուբլու փոխարժեքը կայունացնելու համար. Պուտին
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում ռուբլու փոխարժեքը կայունացնելու համար: «Մեր ֆինանսական իշխանություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում ռուբլու փոխարժեքը կայունացնելու համար,- ասել է նա Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գործարար համաժողովում:- Երկրի կենտրոնական բանկը շարունակում է գնաճի թիրախավորման քաղաքականությունը և հետագայում էլ դա անելու է»:
Պուտինն այն կարծիքին է, որ ռուբլու փոխարժեքի սպակուլյատիվ թռիչքները շուտով պետք է դադարեն, դրանք կապված չեն հիմնարար տնտեսական գործոնների հետ: Նա նաև հավաստիացրել է, որ Ռուսաստանում կապիտալի շարժման սահմանափակումներ չեն մտցվի: «Մենք չենք պատրաստում կապիտալի շարժման սահմանափակումներ մտցնել»,- հայտարարել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: