Մոուրինյոյի 17 տարվա օգնականը հեռանում է եւ մոտ է «Արսենալը» գլխավորելուն
SportԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Ռուի Ֆարիան մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մանչեսթերյան ակումբից: Պորտուգալացի մասնագետները միասին աշխատում են 17 տարի:
«Երկար մտորումներից հետո ծանր սրտով որոշեցի, որ առաջ գնալու ժամանակն է: Անցկացրել եմ անմոռանալի եւ անհավանական 17 տարի, բայց զգացի, որ պրոֆեսիոնալ կարիերայում նոր մարտահրավեր ընդունելուց առաջ պետք է որոշակի ժամանակ անցկացնեմ ընտանիքիս հետ:
Շնորհակալ եմ Մոուրինյոյին այսքան տարի ինձ հավատալու, հնարավորությունների, գիտելիքների, փորձի եւ ընկերության համար»,- ասել է Ֆարիան:
Սպասվում է, որ ֆրանսիացի Արսեն Վենգերի հեռանալուց հետո հունիսին Ֆարիան կզբաղեցնի «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը, հաղորդում է The Sun-ը:
Ֆարիան համագործակցությունը Մոուրինյոյի հետ սկսել է 2001 թվականին պորտուգալական «Ունիան Լեյրիայից»: