Yerevan, 30.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում շատ Նիկոլներ կան, ասում է Նիկոլ Փաշինյանի հայրը

TV

Hetq.am-ը գրում է.

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը, ապրում է իր ծննդավայր Իջևանումսակայնվարչապետի ընտրության առիթով Երևանում էր՝ որդու տանըԱյսօր «Հետք»-ի նկարահանող խումբը զրուցել է Վովա Փաշինյանի հետ։  

 

-Պարո՛ն ՓաշինյանԴուք երեք որդի ունեք՝ ԱրտակԱրմեն և Նիկոլինչո՞ւ է երեք որդիների մեջ Նիկոլի անուննայդքան տարբերվող:

-Անկեղծորեն ասած` ես չեմ որոշել, մայրիկս է որոշել: Երբ Նիկոլը ծնվեց, ես Իջևանում չէի, և մայրիկս որոշել է ամուսնու անունը դնի, հայրս գնացել է պատերազմ, երբ ես մեկ տարեկան չորս ամսական էի, և չի վերադարձել: Մայրիկս էլ որոշել է՝ Նիկոլ դնի, եկա, իմացա, շատ ուրախացա, որ հորս անունն է դրել:

1988 թվականին շարժման բուռն ժամանակներում Նիկոլն ընդամենը 13 տարեկան էր և շատ էր խանդավառվել, որ վերջապես հայ ժողովուրդն ուզում է անկախություն ձեռք բերի: Իջևանի մշակույթի տան դիմաց միշտ հանրահավաքներ էին լինում, ինքն անպայման պետք է մասնակցեր, հաճախ հայրենասիրական բանաստեղծություններ էր գրում և այդ հանրահավաքների ժամանակ ժողովրդի համար կարդում էր, ժողովուրդն էլ շատ լավ ընդունում էր: Նույնիսկ հանրահավաքներից մեկի ժամանակ Նիկոլը կոմերիտականներին կոչ արեց կոմերիտական տոմսերը հավաքեն ու դնեն աստիճանների վրա, թողնեն մնա: Ու, իրոք, այդպես էլ արեցին երեխաները: Հետո սկսեց կոմունիստների վերաբերյալ շատ սուր հոդվածներ գրել, դպրոցի պատերի վրա փակցնել, ուսուցիչները եկան դիրեկտորին բողոքեցին, տնօրենն էլ ինձ ասաց: Ես կանչեցի Նիկոլին, ասեցի՝ Նիկո՛լ ջան, տենց բաներ մի՛ արա, չի կարելի, բայց իրենը, մեկ է, շարունակեց:

-Ձեր որդին ՀՀ վարչապետն էի՞նչ ապրումներ ունեք:

-Չափից դուրս շատ եմ մտահոգ, որովհետև շատ եմ վախենում երեխուս մի վնաս հասցնեն, շատ դժվար ու ծանր է լինելու, ինչո՞ւ, առաջինը, որ երկիրը քայքայել են, հասցրել են անդունդի եզրին, գործազրկությունը, արտագաղթը, համատարած աղքատությունը…. Ինչ ուժ, ինչ իմաստություն պետք է ունենա, որ կարողանա այդ բոլորը վերականգնել: Իհարկե, ժողովուրդը շատ խանդավառված է, բայց ժողովուրդը նաև շատ արագ փոփոխությունների է սպասում, իսկ այդ դժվար գործը կարճ ժամանակում իր ավարտին հասցնելը շատ ծանր ու դժվար է լինելու, դրա համար ես մտահոգ եմ:

-Հաշվի առնելով նախորդ շարժումների ավարտը, մի քանի չստացված փորձերը՝ լավատեսություն ունեի՞ք, որ այս անգամ շարժումը հաջողություն է ունենալու:

-Նախ` ես ընդհանրապես իր հետ քաղաքական հարցերով չեմ զրուցել, չեմ միջամտել իր գործերին, հեռվից դիտել եմ, մտածել եմ` ոնց կավարտվի, ինչ կլինի, անընդհատ Աստված էի կանչում՝ ինչ էլ լինի մեր ժողովրդի արյունը չթափեն:

2008 թվականի մարտի 1-ը հիշելով, որ ես էլ անմիջական այդ պահին ներկա եմ եղել գիշեր-ցերեկ… Այդ մտքից ուղղակի սարսափում էի, որովհետև ես գիտեի, որ սրանք ամեն ինչի ընդունակ են:

-Ի՞նչ փոխվեց 2018-ին, որ ժողովուրդն առանց կաշկանդվելու աջակցեց Նիկոլ Փաշինյանի շարժմանը:

-Ինչպես ասում են՝ ժողովրդի համբերության բաժակը լցվել էր արդեն, այլևս տեղ չկար դիմանալու, մի ինչ-որ շարժիչ ուժ էր պետք այս ժողովրդին, որ ոտքի կանգնի: Այս սարսափելի վիճակն ինչքա՞ն կարելի էր համբերել ու տանել:

-Պարոն Փաշինյանը միշտ քննադատական ելույթներով է հանդես եկել` թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես լրագրող իր հոդվածներով: Դուք այդ քննադատություններն ինչպե՞ս եք ընդունել, չե՞ք վախեցել, չե՞ք ասել՝ ա՛յ Նիկոլ ջան, հերիք է, բա քեզ պե՞տք է, նման խոսքեր չե՞ք ասել:

Երբեք, որովհետև երբ Նիկոլը գալիս էր Իջևան, ես մենակ մի բանի մասին էի մտածում՝ քաղաքական որևէ թեմայի շուրջ չզրուցել իր հետ, մտածում էի անընդհատ, որ էրեխես մի քիչ հանգստանա, օդափոխվի, ներվերը մի քիչ հանգստանա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M