Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գյուլին սուր հարց ուղղած դոկտորը լուրջ սպառնալիքների է ենթարկվել

International news

Հարվարդի համալսարանի հետազոտող դոկտոր Էմրահ Ալթընդիշը Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին 2014 թվականի մայիսին տված սուր հարցի հետևանքով հետագա ամիսներին լուրջ սպառնալիքների է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թո ւրքական «Հուրիեթ»-ը հարցազրույց է վարել Ալթընդիշի հետ' պարզելու այն ամենը, ինչ վերջինիս հետ կատարվել է Գյուլին տված հարցից հետո:

Հարվարդի համալսարանի գիտաշխատողը պատմել է, որ հուլիսին իր բաժնի բոլոր դասախոսներին 19-էջանոց էլեկտրոնային նամակ է եկել, որում իր հասցեին տարբեր պնդումներ են եղել: Մասնավորապես հրապարակված են եղել Թուրքիայում եղած ժամանակվա անձնական լուսանկարներ, ինչպես նաև նամակի հեղինակները նրան ներկայացրել են իբրև ահաբեկչական խմբավորման անդամ, որն իրենից մեծ վտանգ է ներկայացնում մյուս աշխատողների և նրանց ընտանիքների համար: Շուրջ 30 դասախոսի ուղարկված նամակի մասին իմանալուց հետո Ալթընդիշը դիմել է փորձառու իրավաբանների: Հայտնի է դարձել, որ նամակն ուղարկվել է Անկարայից' կեղծ հասցեատիրոջ անունից:

«Թուրքիայում օրենքը միշտ խառնված է եղել քաղաքականությանը, սակայն «Արդարութուն և զարգացում» կուսակցության օրոք այն վերածվեց բոլոր ընդդիմադիրների դեմ կիրառվող սուր թրի: Հազարավոր ընդդիմադիրներ բանտարկվեցին»,- թուրքական թերթին ասել է Ալթընդիշը' պատմելով, որ իր գործընկերները շատ արագ հասկացել են, թե այդ նամակների իմաստը որն է եղել: Թուրք դոկտորը պատմել է նաև, որ սպառնալիքներ և վիրավորանքներ պարունակող հարյուրավոր նամակներ է ստացել տարբեր օգտատերերից: Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչ տեսակի են եղել սպառնալիքնե րը, Ալթընդիշը պատմել է, որ իրեն մասնավորապես անվանել են «Հայի ծնունդ», «Հույնի ծնունդ», «Հրեայի ծնունդ», «Ստոր քուրդ», «Դու թուրք չես կարող լինել», «Հայրենիքի դավաճան»:

«Միջազգային աշխատանքային կազմակերպության տվյալներով երկրում աշխատանքային վթարների թվով Եվրոպայում Թուրքիան առաջինն է, իսկ ողջ աշխարհում' չորրորդը: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով մամուլի ազատության հարցում 180 երկրների շարքում զբաղեցրել ենք 154-րդ տեղը: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության վերջին զեկույցի համաձայն 34 երկրների շարքում վերջինն ենք կրթության հարցում: Մի քանի միլիարդ դոլարով պալատներ ենք կառուցում, սակայն, Թուրքիայի վիճակագրական ծառայության համաձայն, բնակչության շուրջ 20 տոկոսն աղքատության շեմից այն կողմ է: Բոլոր նրանք, ովքեր որևէ բան են փնտրում մեզ խայտառակ անելու համար, թող նայեն այս անկախ զեկույցներին»,- նշել է թուրք դոկտորը:

2014 թվականի մայիսին Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը տհաճ անակնկալի էր եկել Հարվարդի համալսարանում, որտեղ ժամանել էր մասնակցելու որդու' Մեհմեթ Էմրեի ավարտական արարողությանը: «Օրակարգային տարածաշրջանային խնդիրներ և հայացք ապագային» խորագրով պլատֆորմում Գյուլի ելույթի ժամանակ Հարվարդի բժշկական կենտրոնի մասնագետ դոկտոր Էմրե Ալթընդաշը իր հարցով անակնկալ էր բերել Թուրքիայի նախագահին: Ալթընդաշը իր խոսքի մեջ անդրադարձել էր նախորդ տարվա մայիսից մեկնարկած Գեզիի դեպքերին, որոնց ժամանակ 8 մարդ զոհվել էր, 90 մարդ գլխի վնասվածք ստացել, 9 մարդ կորցրել էր աչքը, իսկ հազարավոր մարդիկ վատացել էին արցունքաբեր գազից: «Սակայն Թուրքիայում բռնությունը շարունակվում է: Օրական սպանվում է 3 կին, 4 բանվոր մահանում է աշխատան քային վթարներում: Ռոբոսի (Ուլուդերեի) կոտորածում Ձեր ղեկավարած բանակը սպանեց 34 մարդու: Դուք չե՞ք ամաչում նման պետության ղեկին լինելու համար: Ձեր ձեռքերից արյուն է հոսում, չե՞ք տեսնում: Ինչպե՞ս եք առանց ամաչելու այստեղ մեզ ժողովրդավարության ստերի մասին պատմում: Ինչպե՞ս եք գիշերները քնում: Ձեր վարչապետն էլ 14 տարեկան երեխային ահաբեկիչ է անվանում»,- ասել է Ալթընդաշը:

Թուրքիայի նախագահը շտապել էր ընդհատել նրան' ասելով. «Այժմ դու ինձ լսիր: Ոչ ոք քեզ իրավունք չի տվել նման հարց ուղղել ինձ»: Գյուլի այս խոսքերին ի պատասխան Ալթընդաշը հեգնել է, որ դրա համար Թուրքիայում ծեծի կենթարկվեր:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live