Լևոն Երանոսյանի ունեցվածքը աստղաբաշխական թվերի է հասնում
SocietyՀՀ ոստիկանության զորքերի արդեն նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի եկամուտների մասին ArenaNews.am կայքը տեղեկացել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջից: Այստեղ ամեն տարի օրենսդիր ու գործադիր (և ոչ միայն) մարմինները ներկայացնում են տարեկան հաշվետվություն` իրենց եկամուտների մասին:
Հետաքրքիր է, որ ըստ ներկայացրած հայտարարգրերի՝ 2012 թվականից ի վեր Լևոն Երանոսյանը չի գնել ու չի օտարել որևէ գույք, ձեռք չի բերել ու չի օտարել արժեթղթեր, ինչպես նաև չի տվել ու չի վերադարձրել փոխառություններ: Ըստ հայտարարագրի՝ այդ տարիների ընթացքում պատգամավորը չի գնել ու չի օտարել որևէ թանկարժեք գույք և նրա միակ եկամտի աղբյուրն այս տարիների ընթացքում եղել է 3-ից 7 մլնի շեմը չհատող աշխատավարձերը:
Լևոն Երանոսյանի կնոջ՝ Նարինե Պողոսյանի հայտարարագրերը բոլոր տարիներին դատարկ են եղել:
Մանրամասներն Այստեղ