Մոլդովան ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել
EconomicsԵվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը քվեարկել է Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովային դիտորդի կարգավիճակ տալու օգտին:
Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել է, որ դրական արդյունքի դեպքում խորհրդի ընդլայնված նիստին կմասնակցի նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության ներկայացուցիչ: