Yerevan, 07.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նախարար Պապիկյանը ԳԴՀ պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է կառավարման ապակենտրոնացումը

Economics
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման և տնտեսական համագործակցության նախարարությունում ՀՀ հարցերով ռեֆերենտ Յոհաննես Դոպֆելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Կլաուս Վենդերբերգերը, Ֆիզիկատեխնիկական դաշնային կառույցի ծրագրի համակարգող Յանին Ֆիշերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բեատե Ռիխտերը, Վրաստանում ԳԴՀ դեսպանության ներկայացուցիչ Դանիել Հասսը։
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Պապիկյանը խորհրդանշական է համարել իր պաշտոնավարման առաջին իսկ օրը հյուրընկալել իր գերմանացի գործընկերներին։
 
«Ես շատ ուրախ եմ, որ իմ պաշտոնավարման առաջին իսկ օրը հյուրընկալեցի ձեզ: Թե՛ ես, և թե՛ նորաստեղծ կառավարությունը շատ բարձր ենք գնահատում հայ-գերմանական առկա տնտեսական հարաբերությունները, գերմանական կառավարության աջակցությամբ տնտեսական և տեղական կառավարման ոլորտում նախորդ տարիների ընթացքում արձանագրված մեծ հաջողությունները:
 
Շատ բարձր եմ գնահատում Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ ՀՀ մարզերում տեղական ինքնակառավարման զարգացմանն ուղղված բոլոր այն ծրագրերը, որոնք նախարարության կողմից որդեգրվել են վերջին տարիների ընթացքում»,- ասել է նախարարը:
 
Սուրեն Պապիկյանը հավելել է նաև, որ Հայաստանը թևակոխում է ժողովրդավարության զարգացման մի նոր փուլ և այս համատեքստում պետությունը կարևորում է համայնքների ինքնուրույնությունը և կառավարման ապակենտրոնացումը:
 
«Ես լիահույս եմ, որ մենք կշարունակենք համագործակցությունն այս ոլորտում և Գերմանիայի միջազգային համագործակցության, Եվրոպական միության աջակցությամբ և Գերմանիայի Դաշնային Հանրապետության օգնությամբ մենք կկարողանանք կյանքի կոչել մեր առջև դրած նպատակները: Տեղական ժողովրդավարությունը և ինքնակառավարման ապակենտրոնացումը, կարծում եմ, մեր կառավարության համար առաջիկա տարիներին պետք է լինի անկյունաքարային»,- նշել է նախարարը:
 
ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Կլաուս Վենդերբերգերը դեսպան Քիսլերի և իր անունից սրտանց շնորհավորել է նախարարին նոր պաշտոնի ստանձման առիթով՝ մաղթելով ամենայն հաջողություն և մեծ ծրագրեր: «Այս նախարարությունն այն կառույցն է, որը մեծ դեր ունի մեր երկկողմ համագործակցության ասպարեզում:
 
 
Հավանաբար պատահականություն է, որ մենք առաջին պատվիրակությունն ենք, որին Դուք հանդիպել եք պաշտոնավարման առաջին օրը, բայց մենք դրա մեջ խորը իմաստ ենք տեսնում: Տեղական ինքնակառավարումը մեր երեք հիմնական ուղղություններից մեկն է, որոնց շրջանակում համագործակցում ենք Հայաստանի հետ և իմ փորձառությունից կարող եմ ասել, որ Հայաստանի համայնքներում շատ մեծ ոգևորությամբ են մարդիկ ընդունում մեր աջակցությամբ իրականացված ծրագրերը և ունեն դրական արձագանք»,-ասել է փոխդեսպանը:
 
Նա նաև տեղեկացրել է, որ իրենք մեծ ուշադրությամբ են հետևել վերջին շաբաթների հայաստանյան իրադարձություններին, և շնորհավորել է հայ ժողովրդին քաղաքական այսօրինակ վերափոխումները Սահմանադրության շրջանակներում խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու կապակցությամբ՝ նշելով, որ դա մեծապես դրականորեն կազդի Հայաստանի վարկի վրա ինչպես միջազգային մակարդակում, այնպես էլ Գերմանիայում։
 
ԳԴՀ զարգացման և տնտեսական համագործակցության նախարարությունում ՀՀ հարցերով ռեֆերենտ Յոհաննես Դոպֆելը իր հերթին ևս շնորհավորելով նախարար Պապիկյանին, համաձայնել է փոխդեսպանի այն տեսակետին, որ Գերմանիայում հանրությունը մեծ ուշադրությամբ հետևում էր տեղի ունեցող իրադարձություններին և ուրախ է, որ հայ ժողովուրդը կարողացավ Սահմանադրության շրջանակներում հասնել հարցի խաղաղ հանգուցալուծմանը:
 
Յոհաննես Դոպֆելը ընդգծել է տեղական ինքնակառավարման ոլորտում հայ-գերմանական երկար տարիների համագործակցության փորձը և հույս հայտնել, որ ապակենտրոնացման, համայնքների զարգացման և դրանց աջակցության ցուցաբերմանն ուղղված ծրագրերից բացի հնարավոր կլինի նաև արդյունավետ համադրմամբ համագործակցել նաև բնապահպանության ոլորտում՝ սահուն կերպով շարունակելով գործող ծրագրերը:
 
Հանդիպման ավարտին նախարարը ևս մեկ անգամ վերահաստատել է փոխադարձ համագործակցության պատրաստակամությունը և նշել, որ երկրում ձևավորված քաղաքական մթնոլորտը ունակ է նպաստել ապակենտրոնացման, ներքին ժողովրդավարության հաստատման և տեղական ենթակառուցվածքների զարգացման բոլոր ծրագրերին։
 
 
Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary